ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանին պետք է օգտագործեք որպես «բուլդոզեր»»․ Աղազարյանը` անցյալից քաղած դասերի մասին

 ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն ի պատասխան «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի՝ ճամբարափոխ պատգամավորների շարքում իր անունը ևս թվարկելուն, արձագանքել է․ «Ես իմ էն ժամանակվա և էս ժամանակվա գծից չեմ շեղվել․․․ Երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ վարչապետ, ես շատ ուրախ էի էն ժամանակ, որովհետև ես իրեն մինչև էդ ճանաչել էի, և ես նույնիսկ նիստի ժամանակ այսպիսի նախադասություն եմ ասել, կներեք՝ «Ռոբերտ Քոչարյանին պետք է օգտագործեք որպես «բուլդոզեր»՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը տապալելու համար»։ Մենք օգտագործեցինք, տապալեցինք, բայց հետո գնացինք ավելի վատ ճանապարհով: Քոչարյանը կեղծեց ընտրությունները, և այդ կեղծիքների արդյունքում մենք ունեցանք այն կորուստները, որ ունենք»։

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ