ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միրզոյան-Չավուշօղլու զրույցի պահը

Ավելի վաղ արդեն հայտնել էինք, որ լրատվականներում լուսանկարներ են տարածվում Միրզոյան-Չավուշօղլու-Բայրամով հանդիպումից։ Դրան հաջորդեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի գրառումը․  «ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ-որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։ Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են»։ 

 

Նշենք, որ այս պահին էլ տարածվում է տեսանյութ, որում եևում է, թե ինչպես է ընթացել այդ զրույցը։

Քաղաքականություն

Պատահարներ