«Վագները» կճանաչվի՞ ահաբեկչական կառույց․ ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել

Ամերիկացի սենատորները օրինագիծ են ներկայացրել, որը պարտավորեցնում է ԱՄՆ Պետդեպարտամենտին ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությանը (PMC) ճանաչել որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն: Ինչպես նշվում է սենատոր Ռոջեր Ուիքերի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, նմանատիպ նախաձեռնությունը կքննարկվի Ներկայացուցիչների պալատում։

 

Վագների ղեկավարները գտնվում են ԵՄ պատժամիջոցների տակ, սակայն մինչ օրս միայն Էստոնիան է խմբավորումը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն:

Քաղաքականություն

Պատահարներ