Ադրբեջանցի բնապահպաններն այսօր Իվանյանում (Խոջալու) կշարունակեն բանակցությունները ռուս խաղաղապահների հետ

Ադրբեջանցի բնապահպաններն այսօր Իվանյանում (Խոջալու) կշարունակեն բանակցությունները ռուս խաղաղապահների հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության, էկոնոմիկայի նախարարության գույքային հարցերի պետական ​​ծառայության և «ԱզերԳոլդ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները դեկտեմբերի 3-ին կայացած հանդիպումից հետո կշարունակեն քննարկումները ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ։

 

Նշվում է, որ Իվանյան շրջանի խաղաղապահների շտաբում տեղի կունենան քննարկումներ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ։

 

Հիշեցնենք` դեկտեմբերի 3ին ադրբեջանցիները բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին:

Քաղաքականություն

Պատահարներ