Ադրբեջանցի պատգամավորը ռուս խաղապահներին անվանել է անբաններ, Իրանը համարել վախկոտ երկիր

Ահաբեկչությունը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից։ Հենց այս երկրներն են զենք մատակարարում Հայաստանին։ Այս մասին Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հարցերով հանձնաժողովների համատեղ նիստում ասել է ադրբեջանցի պատգամավոր Ագիլ Աբասը: Տեղեկավությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

Նա հորդորել է միամիտ չլինել. 

 

«Այսօր բոլոր իրադարձությունները տեղի են ունենում խաղաղապահների աչքի առաջ։ Ես նրանց անվանում եմ անբաններ: Եկեք չվախենանք դրանց մասին խոսելուց։ Իրանը վախկոտ երկիր է. մենք դա գիտենք։ Բայց եկեք խոսենք ուրիշների մասին»,-ասել է ադրբեջանցի պատգամավորը:

Քաղաքականություն

Պատահարներ