Ադրբեջանը կաջակցի Թուրքիային` ՌԴ-ի առաջարկած «գազային հանգույցի» նախագծի կյանքի կոչման հարցում

 Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Ադրբեջանը և մի շարք այլ երկրներ աջակցություն են հայտնել երկրում Ռուսաստանի առաջարկած «գազային հանգույցի» նախագծին։ 

Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը կարող է դառնալ ոչ միայն գազի տարանցման երկիր, այլև այն երկիրը, որտեղ շուկան ձևավորվում է։ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն և արագ մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը, մասնավորապես, որով Ռուսաստանը կարող է գազի տարանցումը Հյուսիսային հոսքից դեպի Սևծովյան տարածաշրջան և Թուրքիա տեղափոխել։ Էրդողանը նաև կարծում է, որ Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով։ 

«Ադրբեջանի նախագահ Ալիևն իր աջակցությունն է հայտնել այս նախագծին… Շաբաթվա վերջում նրանց (ադրբեջանական) պատվիրակությունը իմ հյուրն է լինելու Ստամբուլում, մենք կքննարկենք այս նախագիծը»,- ասել է Դոնմեզը 24tv-ին տված հարցազրույցում։

Քաղաքականություն

Պատահարներ