Եվրոպայի ապագան չպետք է կառուցվի Ուկրաիանայի պատճառով վերցված «պարտքերի հսկայական կույտերի» վրա. Հունգարիայի վարչապետ

 Հունգարիայի վարչապետը թվիթերյան իր հաշվում գրառում է արել` հայտարարելով, որ Եվրոպան կարող է հայտնվել պարտքի փոսում, եթե անմիտ կերպով աջակցի Ուկրաինային։ 


Վիկտոր Օրբան նաև հերքել է այն տեղեկությունը, թե Բուդապեշտը վետո է դրել Կիևին 18 միլիարդ եվրոյի չափով տրանշ հատկացնելու վրա։

«Սա ապատեղեկատվություն է։ Հունգարիան պատրաստ է երկկողմանի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Ոչ մի վետո, ոչ մի շանտաժ»,- ընդգծել է Օրբանը։


Հունգարիայի վարչապետը նաև քննադատել է այս խնդիրը պարտքի ավելացման միջոցով լուծելու գաղափարը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ Եվրոպայի հզոր ապագան պետք է կառուցվի ուժեղ անդամ երկրների, այլ ոչ թե «պարտքերի հսկայական կույտերի» վրա։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ