Մենք չենք խրախուսում ուկրաինացիներին հարվածել Ռուսաստանի տարածքին. Բլինկենը` վերջին օրերին կատարվողի մասին

ԱՄՆ իշխանությունները չեն խրախուսում Կիևին հարվածներ հասցնել Ռուսաստանի Դաշնության տարածքին, սակայն մտադիր են շարունակել Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումըւ, որն անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Մենք չենք խրախուսում ուկրաինացիներին հարվածել Ռուսաստանի տարածքին և նրանց հարվածելու հնարավորություն չենք տալիս, բայց կարևոր է հասկանալ, թե ինչ են ապրում ուկրաինացիներն ամեն օր իրենց երկրի դեմ շարունակվող ռուսական ագրեսիայի համատեքստում: Մենք, ամբողջ աշխարհի մեր գործընկերների հետ, վճռական ենք ապահովելու, որ նրանք ունենան անհրաժեշտ տեխնիկա՝ պաշտպանելու իրենց, իրենց տարածքն ու ազատությունը»,- ասել է նա։

 

Քաղաքականություն

Պատահարներ