ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվի և Անկարայի զորավարժություններն ուղղված են Իրանի և Հայաստանի դեմ․ Օհանյան

Թուրքիան և Ադրբեջանը Իրանի սահմանին անցկացվող զորավարժությունների ժամանակ իրականացնում են գետեր անցնելու վարժություններ, որը ցույց է տալիս, որ նրանց թիրախը հարևան երկիրն է։ Այդ  զորավարժությունները ուղղված են նաև մեզ ցուցադրելուն իր ուժը Հայաստանին և Իրանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։  

«Պետք է դիտարկել Արևմուտքի և Իրանի լարված փոխհարաբերությունները, իսկ Արևմուտքի ներկայացուցիչը Հարավային Կովկասում Թուրքիան է», - նշել է նա։  

Ըստ Օհանյանի՝ «Թուրքիան ու Ադրբեջանը չեն հանգստանա, մինչև չփորձեն վերցնել այսպես կոչված «միջանցքը», որն անցնում է Սյունիքով»։ 

«Այս զորավարժություններից մեր Զինված ուժերը պետք է լուրջ հետևություններ անեն։ Մինչև Ադրբեջանն իր մռթին չստանա, չի հանգստանա», - հավելել է ՀՀ պաշտպանության նախկին ղեկավարը։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ