ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հային առևանգած, ծեծած ադրբեջանցիները դատապարտվեցին․ նրանք հիստերիայից կոտրում են դատարանի ապակիները

Ուկրաինայում տեղի է ունեցել երկու կալանավորված ադրբեջանցիների դատավարությունը, որոնցից մեկը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

 

Նշվում է, թե նրանք կտրականապես համաձայն չեն մեղադրանքի և պատժի հետ։ Ուշագրավն այն է, որ այս ամենում ադրբեջանցիները հայկական հետք են փնտրում։ Մասնավորապես, Միսիր Գասիմլիի քույրը հայտարարել է, որ «հայերի միջամատության պատճառով դատական գործընթացը ձգվում է»։ 

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ նրանք մեղավոր են ճանաչվել առևանգման, խուլիգանության և զենք-զինամթերք պահելու համար։

Հիշեցնենք՝ Միսիր Գասիմլին և Սուբխան Գուլիևը կասկածվում էին Ուկրաինայում Իսպանիայի հայազգի քաղաքացուն առևանգելու և ծեծելու մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ