ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիմոնյանը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանցիների սադրանքի և հայկական կողմի «անտարբերության» մասին

Հայաստանը բացասական է  վերաբերվում դրան և եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե կիրակի օրը ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանքցքի  փակման հետևանքով հայտարարություն եղավ, որ հնարավոր է, թե  անցակետեր և հենակետրեր կառուցվեն այնտեղ,  ինչու՞ հայկական կողմը չարձագանքեց և արդյո՞ք Հայաստանը անտարբեր է այս հարցում։ 

 

«Այս ուղությամբ աշխատանանքեր են տարվում ռուսական կողմից հետ, քանի որ դա իրենց պատասխանատվության գոտին է»,-ասաց Սիմոնյանն ու նշեց, որ Հայաստանը որևէ պարագայում Արցախը չի թողել և չի էլ թողնելու։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում․

Քաղաքականություն

Պատահարներ