Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դեշամը կշարունակի աշխատանքը մինչև Եվրո-2024-ը

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կշարունակի իր աշխատանքը մինչև Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է ազգային թիմի ղեկը Զինեդին Զիդանին վստահելու գաղափարից։ 

 

Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

 

Աղբյուրի փոխանցմամբ, Անգլիայի հավաքականի նկատմամբ ԱԱ-2022-ի քառորդ եզրևափակչում տարած հաղթանակի շնորհիվ Դեշամը ապահովեց ազգային թիմի ղեկին իր ապագան վճռելու իրավունքը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 54-ամյա մասնագետը ցանկանում է շարունակել աշխատանքը Ֆրանսիայի հավաքականի հետ։

 

Զիդանի թեկնածությունն այլևս չի դիտարկվում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։

 

Դեշամը 2012 թվականից է գլխավորում Ֆրանսիայի հավաքականը։ Նա թիմի հետ դուրս է եկել Եվրո-2016-ի եզրափակիչ և հաղթել է աշխարհի 2018 թվականի առաջնությունում։

Քաղաքականություն

Պատահարներ