Նիդեռլանդների ֆուտբոլային միության դեմ գործ է հարուցվել. ՖԻՖԱ

Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում Արգենտինայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի պատճառով Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան գործ է հարուցել Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միության  դեմ: Տեղեկությունը հայտնում է ESPN–ը։ 


Մեղադրանքները վերաբերում են ՖԻՖԱ-ի կարգապահական օրենսգրքի 12-րդ հոդվածի (խաղացողների և պաշտոնատար անձանց ոչ պատշաճ վարքագիծ) հնարավոր խախտմանը։ 
Հանդիպման ընթացքում խաղացողների միջև մի քանի անգամ բախումներ են տեղի ունեցել։ Խաղից հետո երկու թիմերի ներկայացուցիչները բողոքել են մրցավարությունից։ 


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Արգենտինայի հավաքականը հաղթեց Նիդեռլանդների թիմին (հիմնական ժամանակում՝ 2:2, լրացուցիչ ժամանակում՝ 0:0, 11 մետրանոցներով՝ 4:3) և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի խորվաթների հետ: 


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի դեմ կարգապահական գործ է հարուցվել հարձակվող Լիոնել Մեսսիի ու դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի՝ խաղը սպասարկող իսպանացի մրցավար Անտոնիո Միգել Մատեու Լաոսի հասցեին անհարգալից արտահայտությունների պատճառով: 


 

Քաղաքականություն

Պատահարներ