Ալբանացիները բռնի ուժով զավթել են Կոսովոյի մունիցիպալիտետներից մեկը. Սերբիա

Կոսովոյի ալբանացիները ոստիկանության աջակցությամբ իշխանության զավթում են իրականացրել հյուսիսային Կոսովոյի և Մետոհիայի Սեվերնա Միտրովիցա մունիցիպալիտետում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Սերբիայի նախարարների կաբինետին կից Կոսովոյի և Մետոհիայի կանցլերի ղեկավար Պետար Պետկովիչը։Այս մասին գրում է ТАСС-ը:
 

«Այսօր իրավական բռնությամբ և միակողմանի գործողություններով ալբանացիները զբաղեցրել են Սերբիայի Կոսովսկա Միտրովիցա մունիցիպալիտետում սերբերին պատկանող պատգամավորական մանդատները, թեև ոչ ոք նրանց օգտին չի քվեարկել և սերբ ժողովրդի աջակցությունը չունի», - ասել է Պետկովիչը:

 

Լրատվամիջոցները հայտնում են, որ չորեքշաբթի կոսովացիները մտել են քաղաքապետարանի շենք, Կոսովոյի ոստիկանության պաշտպանության ներքո տեղի է ունեցել մունիցիպալիտետի խորհրդի նիստ, որին ալբանացիներից պատգամավորներ են նշանակվել։ Նշանակված պատգամավորները «երդվել են», որից հետո «ընտրել են» քաղաքապետարանի ղեկավարին: Վերջինս ալլբանացի Նեջաթ Ուգլյանինն է։
 

Ըստ Պետկովիչի՝ նման գործողություններով Պրիշտինան ձգտում է ստեղծել «միաէթնիկ ալբանական մունիցիպալիտետ» և բոլոր սերբերին դուրս մղել Միտրովիցայի հյուսիսային հատվածից։ «Իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ Պրիշտինայի և (ինքնահռչակ Կոսովոյի վարչապետ) Ալբին Կուրտիի հիմնական նպատակը հյուսիսում ոչ մի սերբ չունենալն է»,- ընդգծել է Պետար Պետկովիչը։

Քաղաքականություն