Արցախը շրջափակելը արցախահայության բնաջնջման ադրբեջանական քաղաքականության մաս է. Թաթոյան

Այսօր իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակելու համար նստացույց հայտարարած Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանին (Artak Beglaryan): Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

 

«Եվս մեկ անգամ կրկնում եմ. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելը և Արցախը շրջափակելը որևէ բնապահպանական նպատակ չունի. այն արցախահայության բնաջնջման, արտաքին աշխարհից մեկուսացնելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության մաս է, հերթական փորձը միջազգային կանոնների բացարձակ խախտումով ճնշելու արցախահայության ինքնորոշման բացարձակ լեգիտիմ իրավունքը»,- գրել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ