Արցախի բնակիչներին կոչ ենք անում խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան և վառելիքը. Արցախի տեղեկատվական շտաբ

Արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Այս մասին հայտնում է  Արցախի տեղեկատվական շտաբը։


Հաշվի առնելով, որ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը Ադրբեջանի հատվածում նույնպես արգելափակված է , և Արցախը զրկված է գազից, Արցախի բնակիչներին կոչ ենք անում խնայողաբսր օգտագործել էլեկտրաէներգիան և վառելիքը։

 Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գծին` 119 հեռախոսահամարով։

Քաղաքականություն

Պատահարներ