Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է. 

 

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 15-ին՝ ժամը 08:15-ին, ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։

 

Ավելին, հիշեցնենք, որ այսօր գիշերը`ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի:

 

Դեկտեմբերի 15-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Քաղաքականություն

Պատահարներ