Ի՞նչ է ֆիքսել ադրբեջանցի անկախ լրագրողը Լաչինի միջանցքում, որ սև դիմակներով մարդիկ նրան առևանգել են

Ադրբեջանական Meydan TV անկախ հրատարակության լրագրող Խայալա Աղաեւան ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ սև դիմակներով մարդիկ իրեն առևանգել են Լաչինի միջանցքում նկարահանումներ կատարելիս, որտեղ ադրբեջանցի «բնապահպան-ահաբեկիչները» 3-րդ օրն է փակել են Ստեփանակերտ տանող ճանապարհը, փոխանցում է Infoteka24-ը։

 

Նշենք, որ Ադրբեջանի նման բռնատիրական և նացիստական պետությունում կարող են նույնիսկ սպանել այն լրագրողներին, որոնք իրենց քարոզչությունից դուրս իրականությունն են ներկայացնում։ Հավանաբար այս դեպքում էլ տեսախցիկն ու առևանգված լրագրողը ֆիքսել են իրականությունը, պատմել, թե ինչպես են կեղծ բնապահնպանները շրջափակել Արցախը և այնտեղ ապրող մարդկանց գերության մեջ պահում։ 

Քաղաքականություն

Պատահարներ