Մարուքյանն ակնկալում է, որ ՌԴ-ն քաղաքական գնահատական կտա

 Հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ ՌԴ-ն քաղաքական գնահատական կտա Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներին ու կապահովի Լաչինի միջանցքով անարգել շարժը. 

 

«Ռուսական խաղաղապահ ուժերից տեղեկատվություն կա, բանակցություններ են ընթանում, հույս ունեմ՝ բանակցություններն արդյունք կտան, և միջանցքը կբացվի, որովհետև դրա այլընտրանքը էթնիկ զտման և այլ ցեղասպան քաղաքականության իրագործումն է, որ որևէ պարագայում չպետք է թույլ տալ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել է Մարուքյանը։

 

Ըստ Մարուքյանի՝ եթե նույնիսկ ճանապարհը բացվի, և հումանիտար ճգնաժամը վերջանա, դա դեռ խնդրի լուծում չէ. «Խնդիրը երկարատև լուծման կարիք ունի, որովհետև եթե այսօր բացեն, վաղը կարող են նորից փակել մեկ այլ պատրվակով։ Դրա համար միջազգային հանրության հետ աշխատանքներում տանում ենք այն գիծը, որ խնդիրը երկարաժամկետ լուծման կարիք ունի, այլապես այս պրոբլեմները շարունակվելու են»։

Քաղաքականություն

Պատահարներ