«Մի քանի օր էլ դիմացեք». Բեգլարյանը` շրջափակման մեջ հայտնված Արցախի քաղաքացիներին

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր խոսքն է ուղղել շրջափակման մեջ հայտնված Արցախի քաղաքացիներին:

 

«Ամու՛ր եղեք՝ անկախ բոլոր զրկանքներից, անկախ բոլոր մարտահրավերներից։ Համոզված եղեք, որ կարմիր գծերը չպետք է որևէ զիջման ենթարկվեն, արժեքները, հայրենիքը, մեր կենսական շահերը չպետք է զիջման ենթարկվեն։

Մի քանի օր էլ դիմացեք, և մենք համոզված ենք, որ հնարավոր լուծումներ կգտնենք, սակայն չպետք է նվազստացման ու զիջման ենթարկենք մեր հայրենիքն ու մեր արժեքները»,- ասաց Բեգլարյանը։

 

Նա ներկայացրեց նաև ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից Արցախի՝ այս պահին ունեցած ակնկալիքները։

 

«Այս պահին մենք հումանիտար աջակցության խնդիր ունենք, և համոզված ենք, որ ոչ միայն միջանցքը պետք է մաքրվի ահաբեկիչներից, ցեղասպանություն իրականացնողներին, ալիևյան ռեժիմի ծառաներից, այլ նաև պետք է օդային միջանցք բացվի դեպի Արցախի Հանրապետություն, և այդ հարցում մենք ակնկալում ենք ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամների խիստ և գործնական դիրքորոշումներն ու գործողությունները, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործողությունները»,- նշեց Բեգլարյանը։

 

Հիշեցնենք` Բեգլարյանը երեկ հայտարարեց, որ անժամկետ նստացույց և ակցիա է սկսում իրականցնել:

Քաղաքականություն

Պատահարներ