«Տեղի բնակչությունը հայտնվել է ցրտամահ լինելու վտանգի առաջ». Մխիթարյան

«Ռոմայի» կիսապաշտպան, հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան էջում անդրադարձել է է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն։

 

Նա նշել է, որ Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա, գտնվում է ամբողջական շրջափակման մեջ, բացի այդ՝ Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը, ինչն ավերիչ հետևանքներ կարող է ունենալ:

 

«Հաշվի առնելով այն, որ ձմեռն է ու գիշերը օդի ջերմաստիճանն իջնում է զրոյից ցածր, տեղի բնակչությունը հայտնվել է ցրտամահ լինելու վտանգի առաջ: Եվ սա դառնում է իրական մարդասիրական աղետ: Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը համարժեք է նրա բնակչությանը դանդաղ մահվան դատապարտելուն», - գրել է Հենրիխ Մխիթարյանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ