ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է այսօր նախատեսված ակցիաների ժամանակացույցը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում  արել, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով Արցախի քառօրյա ամբողջական շրջափակումը և գազամատակարարման անջատումը Ադրբեջանի կողմից և դրանով պայմանավորված հումանիտար աղետը Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր վարքագծի նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքը՝

այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց, հետևյալ ժամանակացույցով՝

14:00 ԱՄՆ դեսպանատուն

14:30 Չինաստանի դեսպանատուն

15:30 ԵՄ պատվիրակություն

16:30 Ֆրանսիայի դեսպանատուն

17:00 ՌԴ դեսպանատուն

17:30 ՄԹ դեսպանատուն

Այնուհետև միանալու ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին։

Ես լինելու եմ բոլոր ակցիաների վայրերում՝ ներկայացնելու իրավիճակը Արցախում և պահանջելու տեր կանգնել մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքին։

Կոչ եմ անում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն առաքելությունն իրականացրած իմ բոլոր գործընկերներին միանալ և առաջնորդել ակցիաները։

Կոչ եմ անում նաև Արցախի ճակատագրով սրտացավ իմ բոլոր հայրենակիցներին միանալ նշված ակցիաներին և մեր պահանջները ներկայացնենք միջազգային հանրությանը»:

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ