ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում կան անհատներ, որոնք բարձրացրել են դիզելային վառելիքի գները. Վարդանյան

 Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը «ֆեյսբուքյան» լայվով մի շարք մանրամասներ է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակի վերբերյալ։ Պետնախարարը նշեց, որ կան անհատներ, որոնք բարձրացրել են դիզելային վառելիքի գները՝ օգտվելով շրջափակման փաստից և վառելիքի սուղ պաշարներից: Այս դեպքում, ըստ պետնախարարի, ահազանգերը ստացվել են թեժ գծին և իրենք զբաղվում են արդեն այդ հարցով:

 

«Իրենք (բնապահպան ներկայացող ադրբեջանցիները-խմբ.)  հայտարարում են, թե թույլ են տալիս, որ քաղաքացիական մեքենաներն անցնեն: Իրենք ով են, որ թույլ տան կամ թույլ չտան: Թույլ է տալիս մի կին, ով ներկայանում է ինչ-որ մարդու իրավունքերի պաշտպանության կազմակերպության ղեկավար, ո՞վ է ինքը, որ թույլ տա: Լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները կեղծ են, մի հավատացեք»,-հավաստիացրեց Ռուբեն Վարդանյանը:

 

Մանրամասները` տեսանյությում:

Քաղաքականություն

Պատահարներ