Արցախում ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային չեն կարողանում տեղափոխել Երևան

 Արցախում ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային չեն կարողանում տեղափոխել Երեւան Լաչինի ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակ պահելու պատճառով : Այս մասին  ArmLur.am-ին հայտնեցին  Արցախի բժշկական կենտրոնից: 

«Երեխային առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մենք հնարավորինս ամեն ինչ անում ենք վիճակը կայունացնելու համար, կապի մեջ ենք Երեւանի մեր բժիշկների հետ, որը շատ մեծ օգնություն է, բայց սովորաբար նման դեպքերում մենք ուղարկում ենք Երեւան, ինչը հիմա հնարավոր չէ: Երեխայի մոտ ախտորոշվել է բարդ տեսակի ինֆեկցիոն հիվանդություն»,-ասացին հիվանդանոցից: 

Նշենք, որ ավելի վաղ գրել էինք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Քաղաքականություն

Պատահարներ