Իլոն Մասկն իրեն փոխարինող է փնտրում Twitter-ի ղեկավարի պաշտոնում

Twitter-ի սեփականատեր և գլխավոր տնօրեն Իլոն Մասկը նոր գլխավոր տնօրեն է փնտրում ընկերության համար։ Այս մասին դեկտեմբերի 20-ին հայտնել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր թղթակից Դեյվիդ Ֆաբերի աղբյուրները։
 

Մասկը ավելի վաղ հայտնել էր, որ իր պաշտոնավարումը սոցցանցի գլխավոր տնօրենի պաշտոնում ժամանակավոր է լինելու։ Նոյեմբերին միլիարդատերն ասել է, որ ակնկալում է «ժամանակի ընթացքում մեկ ուրիշին գտնել Twitter-ը ղեկավարելու համար»: Այնուամենայնիվ, անցած կիրակի՝ դեկտեմբերի 18-ին, Մասկը թվիթ է հրապարակել, որում «փոխարինող չունի»:
 

«Խոսքը գլխավոր տնօրեն գտնելու մասին չէ: Խնդիրն այն է, որ գտնենք գլխավոր տնօրեն, ով կկարողանա կենդանի պահել Twitter-ը»,- գրել է նա։
 

Դեկտեմբերի 18-ին Մասկը հարցում է անցկացրել Twitter-ի օգտատերերի շրջանում՝ հրավիրելով նրանց որոշել՝ մնալ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում, թե՞ հեռանալ: Քվեարկությունը սկսելով՝ նա խոստացել էր, որ կհետևի մեծամասնության կարծիքին։ Հարցմանը մասնակցած 17,5 միլիոն մարդկանց կեսից ավելին կողմ է քվեարկել գործարարի` սոցցանցի ղեկավարի պաշտոնը լքելուն։
 

CNBC-ն պնդում է, որ Մասկը ակտիվորեն նոր գլխավոր տնօրեն էր փնտրում Twitter-ի համար նույնիսկ նախքան հարցման հրապարակումը։

Քաղաքականություն

Պատահարներ