Պուտինը գտնվել է Ուկրաինայի հատուկ գործողության գոտում. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ երկրի առաջնորդ Վլադիմիր Պուտինը եղել է Ուկրաինայում անցկացվող հատուկ ռազմական գործողության գոտում։ 

 

«Այնտեղ պետության ղեկավարը զրուցել է զորքերի հրամանատարների հետ», հաղորդում է «Российская газета»-ն։

 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին: Այն շարունակվում է մինչ այժմ:

Քաղաքականություն

Պատահարներ