ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա` ընդդեմ Արցախի շրջափակման

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց հազարավոր քաղաքացիներ, ի աջակցություն սրդեն 9 օր լիակատար շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախահայության, բողոքի ակցիա է իրականացնում։ Ակցիայի մասնակիցները քայլերթով Ազատության հրապարակից անցել են նաեւ ՌԴ, ԱՄՆ դեսպանատների մոտով։

 

«Մենք ենք Արցախը», «Բացեք կյանքի ճանապարհը» վանկարկումներով քայլերթի մասնակիցներն աշխարհին կոչ արեցին գործուն քայլեր ձեռնարկել Արցախում խորացող հումանիտար աղետը կանխելու համար։

 

Նշենք, որ արդեն 9-րդ օրն է` Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհը: Արցախի 120 հազարանոց բնակչությունը, ներառյալ 30 հազար երեխա, գտնվում են շրջափակման մեջ։ Դադարեցվել է սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Հայաստան՝ բուժման համար։

 

Ադրբեջանի հանցավոր գործողությունների պատճառով Արցախը հայտնվել է հումանիտար ճգնաժամի շեմին։

Քաղաքականություն

Պատահարներ