10 օրերի ընթացքում ՀՀ դե-ֆակտո իշխանության որևէ ներկայացուցիչ չի էլ փորձել մոտենալ Լաչինի միջանցքին. Գեղամյան

 Առավոտյան Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջ. Բաղջըն այցելել է Շուշի-Ստեփանակերտ ճանապարհի փակված հատվածը` աջակցելով թուրք-ադրբեջանական պետական հանցագործությանը, որի արդյունքում 10 օր է` Արցախը շրջափակված է: Այս մասին ֆեյսբուքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը․ 

«Անցնող 10 օրերի ընթացքում ՀՀ դե-ֆակտո իշխանության որևէ ներկայացուցիչ չի էլ փորձել նույնիսկ մոտենալ իրադարձությունների կիզակետին: Իսկ մենք սպասում ենք, որ որևէ այլ երկրից մեկը մեզ համար կբացի ճամփան»։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի իբր«բնապահպան ակտիվիստները» երկկողմանի փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` ստեղծելով հումանիտար աղետ: Մարդիկ չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայրեր, երեխաները չեն կարողանում հասնել իրենց ծնողներին, ծայրահեղ ծանր հիվանդներին հնարավոր չէ հասցնել հայկական բուժհաստատություններ: Դեղերի ու սննդի պաշարները օր օրի սպառվում է, իսկ ներկրում իրականացնել հնարավոր չէ:

Քաղաքականություն

Պատահարներ