Առաջիկա օրերի եղանակը՝ ՀՀ տարածքում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։
Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

 

Հանրապետության տարածքում`

 

Դեկտեմբերի 21-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-25-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:

Քաղաքականություն

Պատահարներ