«Ինչ էր սպասում Հայաստանից». Չախոյանը` Ռուբեն Վարդանյանի հայտարարության մասին

 ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է. «ՄԱԿ ԱԽ նիստում հստակ ընդգծվեց միջազգային կոնսեսուսն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի։ Հստակ և առարկայական էին Ադրբեջանին ուղղված կոչերը։ 
ՄԱԿ ԱԽ նիստին հնչած հայտարարությունները, բնականաբար, հայկական կողմի գործադրած դիվանագիտական ջանքերի արդյունքն է։ 

Իսկ այս ամենին զուգահեռ Լեռնային Ղարաբաղից Ռուբեն Վարդանյանը հայտարարում է, թե Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ինքն էր սպասում։ Մտորումների մեծ տեղիք է տալիս, թե ինչ էր սպասում Ռուբեն Վարդանյանը Հայաստանից՝ բացի հարցը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելուց»։

Քաղաքականություն

Պատահարներ