ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս են Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչն ու Մբապպեն մոտիվացրել թիմին ընդմիջման ընթացքում

 Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման ընդմիջմանը հանդերձարանում կարճ եւ հուզական մոտիվացնող խոսք է ասել ֆուտբոլիստներին։ Տեսանյութը տարածվել է համացանցում։ Մինչեւ 80-րդ րոպեն Ֆրանսիան Արգենտինային պարտվում էր 0:2 հաշվով։

 

«Տարբերությունը հասկանո՞ւմ եք։ Տարբերությունն այն է, որ նրանք խաղում են այս եզրափակիչում, իսկ մենք չենք խաղում»,- ասել է Դեշամը՝ հարվածելով սեղանին։ Կարճ խոսք է ունեցել նաեւ հարձակվող Կիլիան Մբապեն։

 

«Սա աշխարհի առաջնության եզրափակիչն է, ամբողջ կյանքի խաղը։ Ամեն դեպքում՝ ավելի վատ չի լինի։ Մենք վերադառնում ենք խաղադաշտ եւ այլեւս թույլ չենք տալիս մրցակցին այդպես խաղալ։ Մենք կարող ենք վերադառնալ պայքարի մեջ։ Այսպիսի բան պատահում է չորս տարին մեկ»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

 

Մբապեն եզրափակիչում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։ Ֆրանսիան պարտվել էր հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 2։4)։

Քաղաքականություն

Պատահարներ