Ալ-Նասրը առաջիկա ժամերին կհայտարարի Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու մասին

 Սաուդյան «Ալ-Նասրը» մոտակա ժամերին կհայտարարի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու մասին, հայտնում է Marca-ն։

 

Նշվում է, որ 37-ամյա հարձակվողն արդեն պայմանագիր է կնքել «Ալ-Նասրի» հետ։

Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում տարեկան կվաստակի 200 միլիոն եվրո (ներառյալ գովազդային պայմանագրերը)։ Պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2025 թվականի ամառը։

 

Նշվում է, որ 37-ամյա պորտուգալացին երկուսուկես տարի կանցկացնի որպես ակումբի խաղացող, իսկ հետո հանդես կգա որպես Սաուդյան Արաբիայի դեսպան, որը Եգիպտոսի ու Հունաստանի հետ ցանկանում է ընդունել 2030 թվականի Աշխարհի առաջնությունը։

Կրիշտիանու Ռոնալդուն առանց ակումբի է մնացել նոյեմբերի վերջից, երբ խզեց պայմանագիրը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Քաղաքականություն

Պատահարներ