Լևոն Տեր-Պետրոսյանի սիրտը ստենտավորվել է

 ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը  ենթարկվել է բարեհաջող ստենտավորման և դուրս է գրվել։ Այս մասին հայտնում է Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

 

 «Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, առողջական վիճակի պլանային զննումից հետո, ենթարկվել է բարեհաջող ստենտավորման և դուրս է գրվել «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայից», - գրել է Մուսինյանը:

 

Հիշեցնենք, որ երկու օր առաջ հաղորդվել էր, որ Տեր-Պետրոսյանին տեղափոխել էին «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոն։ Այս հիվանդանոցում է աշխատում սրտաբան Խաչիկ Համբարձումյանը, ով նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական բժիշկն է: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ