Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 1 միլիարդ եվրո վճարել Մբապեին ձեռք բերելու համար

Մադրիդի «Ռեալը» նորից ցանկանում է ձեռք բերել Կիլիան Մբապպեին: Մադրիդյան ակումբը պատրաստ է իրականացնել տրանսֆերը՝ չնայած մեծ ծախսերին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին չի վախեցնում այն ​​փաստը, որ ՊՍԺ-ի հետ պայմանագրով ֆրանսիացին 3 տարում կարող է վաստակել 636 միլիոն եվրո։ Պերեսը պատրաստ է նույն պայմաններն առաջարկել խաղացողին։ 

Տրանսֆերի ընդհանուր արժեքը կարող է հասնել 1 միլիարդ եվրոյի։ Այն ներառում է փարիզեցիներից Մբապեին գնելու ծախսերը, խաղացողի աշխատավարձն ու տարբեր բոնուսներ։ 

Այս մրցաշրջանում հարձակվողը Լիգա 1-ում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 
Մբապպեն Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է ԱԱ 2022-ի փոխչեմպիոն և մրցաշարի լավագույն ռմբարկու։

Քաղաքականություն

Պատահարներ