Որ դեպքում Բայդենը կհանդիպի Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե Ռուսաստանը բանակցելու լուրջ պատրաստակամություն ցուցաբերի, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

 

«Դուք լսել եք, որ նախագահն ինքը՝ նախագահ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե Պուտինը լուրջ պատրաստակամություն ցուցաբերի, նա անպայման պատրաստ կլինի հանդիպել նրա հետ», - ասել է Քիրբին։
 

Այնուամենայնիվ նա նաև նշել է, որ ամերիկյան վարչակազմի ղեկավարը պատրաստ կլինի բանակցել իր ռուս գործընկերոջ հետ միայն «եթե ռուսական կողմից լինի լուրջ և իրական պատրաստակամություն, ինչպես նաև «Ուկրաինայի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո»։

Քաղաքականություն

Պատահարներ