Պելեի վիճակը վատթարացել է

Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն բրազիլացի Պելեի առողջական վիճակը վատացել է, հայտնել են նախկին ֆուտբոլիստի բժիշկները, գրում է ТАСС-ը։

 

«Էդսոն Արանտիս դո Նասիմենտոն, ով նոյեմբերի 29-ին հոսպիտալացվել էր ուղիղ աղիքի քաղցկեղի քիմիաթերապիան հարմարեցնելու և շնչառական վարակը բուժելու համար, ունի քաղցկեղի բացասական միտում և, հետևաբար, երիկամների և սրտի դիսֆունկցիայի պատճառով ավելի ինտենսիվ խնամքի կարիք ունկ»,- նշվում է Սան Պաուլոյի կլինիկայի հաղորդագրությունում։

 

Միաժամանակ բժիշկները նշում են, որ Պելեն դեռևս կարիք չունի վերակենդանացման բաժանմունք կամ կիսաինտենսիվ թերապիայի տեղափոխման և շարունակում է գտնվել սովորական բաժանմունքում։  

Քաղաքականություն

Պատահարներ