Ռոգոզինը հայտնել է ուկրաինական գնդակոծության հետևանքով իր օգնականի մահվան մասին

«Роскосмос»-ի նախկին ղեկավար և «Ցարսկիե Վոլկի» ռազմական խորհրդատվական խմբի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ իր օգնական Միխայիլ Բրիդասովը սպանվել է Դոնեցկի հյուրանոցներից մեկի գնդակոծության հետևանքով։ Այս մասին գրում է Life.ru-ն:
 

«Մահացել է իմ ընկեր և օգնական Միխայիլ Բրիդասովը՝ ոչ վաղ անցյալում հատուկ նշանակության ջոկատի սպա: Մեր խմբի մնացած տղաները նույնպես տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: Նրանցից երեքի վիճակը ծանր է: Ես աղոթում եմ նրանց ապաքինման համար»,- գրել է Ռոգոզինը` ВКонтакте սոցիալական ցանցում։
 

Նա խոսել է նաև ողբերգության հանգամանքների մասին: Իր խոսքով, առաջին պայթյունը տեղի է ունեցել ԴԺՀ-ի կառավարության ղեկավար Վիտալի Խոցենկոյի ժամանումից մոտ տասը րոպե անց, իսկ հետո եղել են ևս մի քանի ժամանումներ։ Ռոգոզինը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը  «հարվածել են ճշգրիտ և նպատակային»:

Քաղաքականություն

Պատահարներ