5000-ից ավելի չեղարկված չվերթ` ԱՄՆ-ում. պատճառը հայտնի է

ԱՄՆ-ի ավիաընկերություններն այս շաբաթ չեղարկել են հազարավոր չվերթներ ձմեռային փոթորիկների, ծայրահեղ ցրտերի և ուժեղ քամիների պատճառով: Հատկանշական է, որ այս իրավիճակը տեղի է ունեցել Սուրբ Ծննդից ընդամենը մի քանի օր առաջ։ Այս մասին հայտնում է CNBC-ն։ 

 

Չորեքշաբթիից ուրբաթ ավիափոխադրողները չեղարկել են ավելի քան 5000 չվերթ ԱՄՆ-ում, ըստ FlightAware-ի հետախուզման կայքի:

 

Դեկտեմբերի 22-ին ամենից խիստ տուժել են Չիկագոյի 2 միջազգային օդանավակայանները և Դենվերի միջազգային օդանավակայանը: Իսկ այսօր ամենամեծ խաթարումները սպասվում են Նյու Յորքի, Դետրոյթի և Չիկագոյի օդանավակայաններում:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ