ԱՄՆ-ն զորքերը Աֆղանստանից դուրս է բերել Ուկրաինային աջակցելու համար. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը այսօր կայացած ճեպազրույցում պարզաբանել է, որ 2021 թվականի գարնանը Աֆղանստանից ամերիկյան զորքերի հապճեպ դուրսբերումը կարող է պայմանավորված լինել նրանով, որ Վաշինգտոնը ստացել է տվյալներ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողության նախապատրաստման մասին, որն ի վերջո սկսվել է միայն 2022 թվականի փետրվարին։ Այս մասին գրում է Mk.ru-ն։

 

«Եթե մենք դեռ լինեինք Աֆղանստանում, դա մեծապես կբարդացներ այն աջակցությունը, որը կարող ենք տրամադրել Ուկրաինային», - ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը։

 

Բլինկենի խոսքերով` ԱՄՆ-ի արևմտյան դաշնակիցները նույնպես սահմանափակված կլինեին Կիևին օգնելու իրենց հնարավորություններով:

Քաղաքականություն

Պատահարներ