Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում

Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

 

Հանրապետության տարածքում`

 

Դեկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 22-27-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

 

Դեկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ:

Քաղաքականություն

Պատահարներ