Չորս ձեռքով, երկու ոտքով, ընդհանուր օրգաններով երկվորյակներ են ծնվել. Եգիպտոս

Եգիպտոսում կինը միացած երկվորյակներ է լույս աշխարհ բերել. Այս մասին հայտնում է Mirror-ը։ Հրատարակության տվյալներով՝ մայրը գիտեր, որ կրում է սիամական երկվորյակներ եւ հղիության իններորդ ամսում որոշել է կեսարյան հատում կատարել։ Նորածինների սեռը չի հաղորդվել։ Միաձուլված երկվորյակներն ունեն երկու գլուխ, երկու պարանոց, չորս ձեռք և երկու ոտք:

 

Նշվում է, որ նորածիններին դժվար թե բաժանեն, քանի որ նրանք շատ ընդհանուր օրգաններ ունեն։ Վիրահատությունից հետո երեխաները կարող են չապրել:

 

Քաղաքականություն

Պատահարներ