Ֆրանսիայի հյուպատոսի ճամպրուկի փականը օդանավակայանում կոտրել են, գումարը տարել. Aravot

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանությունը ստացել է ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության գրությունը, որ նոյեմբերի 5-ին Եկատերինբուրգում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Պիեռ-Ալեն Կոֆինիեն «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է Եկատերինբուրգ մեկնող «Ռեդ Վինգս» ավիաընկերության 1130 չվերթը սպասարկող գրասեղանի մոտ: Այս մասին գրում է Aravot.am-ը: 

 

Ըստ նույն աղբյուրի, դեսպանությունը պարզաբանում է, որ Կոֆինիեի մոտ եղել է պայուսակ՝ համակարգչով և ձեռքի ուղեբեռ համարվող ճամպրուկ, իսկ երկրորդ ուղեբեռում եղել է կանխիկ գումար: ՌԴ ժամանելուն պես նա նկատել է, որ ճամպրուկի փականը կոտրված է, իսկ գումարը բացակայում է։ Կատարվում է նախաքննություն:
 

Քաղաքականություն