Գնել Սանոսյանը՝ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին

Լաչինի այլընտրանքային ճանապարհը ձգվում է Տեղ գյուղից դեպի Կոռնիձոր, այնուհետեւ մինչեւ սահման. Ընդհանուր 11,7 կմ է. Երեք շինարարական ընկերություն  է աշխատում, գլխավոր բարդությունները հաղթահարել ենք կապված հողային աշխատանքների, պայթեցումների հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: 

«Այդ աշխատանքների մոտ 80 տոկոսն արված է, մեր գրաֆիկը հետեւյալն է, որ մինչեւ տարվա մերջ հողային աշխատանքները հիմնականում կավարտենք,  զուգընթաց խողովակներն են տեղադրվում, հենապատերը կկառուցենք: Մեր նպատակը մինչեւ մայիս ասֆալտապատելն է: Եթե եղանակը թույլ տա, երկու շերտ կասֆալտապատենք, եթե ոչ՝ մեկ շերտը կասֆալտապատենք, ճանապարհը կդառնա երթեւեկելի, ընթացքում մյուս շերտերը կդնենք»,-ասաց նա: 

Անդրադառնալով 2023-ի անելիքներին, նախարարն ասաց. «Առնվազն 20 տոկոսով մեր բյուջեն ավելի մեծ է եւ պլանավորած աշխատանքներն ավելի շատ կլինեն: Շիրակի մարզին ու Գյումրուն բավական մեծ բաժին է հասնում: 
Հյուսիս-Հարավ մայրուղու Լանջիկ-Գյումրի հատվածը կավարտենք հաջորդ տարի, նաեւ Արթիկ-Աշտարակ հատվածում շինարարական ակտիվ փուլ կմտնենք»: 

 

Քաղաքականություն

Պատահարներ