Ինչու է Վրաստանի բանկը արգելափակել ռուսաստանցիների հաշիվները. մանրամասներ

Վրաստանի բանկը չի արգելափակում ռուսաստանցիների հաշիվները հատուկ նրանց քաղաքացիության պատճառով, որոշումը պայմանավորված է բանկի ներքին քաղաքականության խախտմամբ և կասկածելի գործարքներով, ասել է ֆինանսական հաստատության ներկայացուցիչը։ 
 

Ինչպես РИА Новости-ին տված հարցազրույցում բացատրել է բանկի աշխատակիցը, հաստատությունը «համակարգված ստուգում է հաճախորդների հաշիվները», անկախ նրանից՝ «նրանք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, թե այլ պետությունների քաղաքացիներ»: Նրա խոսքով, որպես կանոն, հաշվի արգելափակումը տեղի է ունենում, եթե «գործարքները և հաշիվներից օգտվելու կանոնները չեն համապատասխանում բանկի ներքին քաղաքականությանը կամ կասկածելի են»։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի խոշորագույն բանկը՝ Վրաստանի Բանկը, փակել է Ռուսաստանի որոշ քաղաքացիների հաշիվները։

 

Հաշիվների փակումը ազդել է որոշ հաճախորդների վրա՝ «անկախ նրանց քաղաքացիությունից»։ Վրաստանի Ազգային բանկի հրամանը թույլ է տալիս առևտրային բանկերին փակել հաշիվները՝ առանց պատճառները բացատրելու, հայտնել են ֆինանսական հաստատությունից։

Քաղաքականություն

Պատահարներ