ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Զինվորները շախմատ են խաղում Մոլոտովի կոկտեյլներով, ցույցեր` Իրանում, Արգենտինան էլ չեմպիոն. տարվա ամփոփումը

 BBC լրատվական գործակալությունը ընտրել և առանձնացրել է այս տարվա ամենավառ լուսանկարներից որոշները: Լուսանկարներում կարելի է տեսնել ուկրաինացի զինվորներին, ովքեր շախմատ են խաղում Մոլոտովի կոկտեյլներով, իրանցի ցուցարար կանանց, ցույցերը Չինաստանում, երբ մարդիկ պայքարում են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ, անտառային հրդեհները` Իսպանիայում և ԱՄՆ-ում, կյանքի գնով ԱՄՆ հասնել փորձող էմիգրանտներին և ոչ միայն: 

 

Տղամարդը նստած է կիզիչ արևի տակ, գեղեցիկ պաստելային հովանոցը ձեռքին: Կարծես անտեսելով երկու կողմում առկա ծխի սյուները տղամարդը փակել էր մայրուղին` արգելելով մուտքը Բոլիվիայի սահմանին մոտ գտնվող Չիլիի հյուսիսային Իկիկե քաղաք մուտքը, որտեղ ներգաղթյալների խմբերը բողոքի ցույցեր էին կազմակերպել:

 

Սեպտեմբերի 16-ին 22-ամյա իրանցի Մահսա Ամինին մահացավ Թեհրանի հիվանդանոցներից մեկում կասկածելի հանգամանքներում, կանայք ամբողջ աշխարհում սկսեցին կտրել իրենց մազերը՝ ի նշան բողոքի Իրանի կառավարության դեմ: Իրանցիներ պնդում են` աղջիկը մահացել է ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկվելու արդյունքում:

 

Ուկրաինացի զինվորները շախմատ են խաղում Մոլոտովի կոկտեյլներով: Այդ կոկտեյլներն իրենցից ներկայացնում են ձեռագործ պայթուցիկներ:

 

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նախանգում բռնկված անտառային հրդեհների արդյունքում ամբողջապես այրված տներից մեկն է:

 

2022 թվականի հուլիսին ՆԱՍԱ-ն հրապարակեց մոտակա Կիլիա միգամածությունում երիտասարդ աստղերի ձևավորման շունչը կտրող լուսանկար:

 

Գիշերվա քողի տակ Կենտրոնական Ամերիկայից ապաստան հայցող մի խումբ միգրանտներ 2022 թվականի հունիսին սկսել էին վտանգավոր ճանապարհորդություն դեպի Միացյալ Նահանգներ:

 

Անտառային հրդեհ` Իսպանիայում:

 

2022 թվականի հուլիսին բնապահպանական ակտիվիստները՝ Just Stop Oil խմբի աջակիցները, որոնք պահանջում են Միացյալ Թագավորության կառավարությունից դադարեցնել նոր հանածո վառելիքի լիցենզավորումն ու արտադրությունը, ակցիաներ էին իրականացնում թանգարաններում և իրենց սոսնձում հայտնի կտավներին:

 

Ցույցերը Չինաստանում, երբ մարդիկ պայքարում են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ:

 

Իլոն Մասկը` Թվիթեր ընկերությունում:

 

2022 թվականի ամռանը ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում կայացրեց չեղարկելու իր ավելի վաղ կայացրած վճիռը, որը երաշխավորում էր կնոջ աբորտի իրավունքը, արժանացավ ընտրության կողմնակիցների բուռն բողոքի:

 

Սեպտեմբեր 8-ին մահացավ Եղիսաբեթ թագուհին: Լուսանկարում երևում է, թե ինչպես է թագուհու ծոռը հետևում թաղման թափորին:

 

Արգենտինան` Աշխարհի առաջնության հաղթող:

Քաղաքականություն