Մբապեին վիրավորելու պատճառով Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է արգենտինացիներին

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Նոել Լե Գրեն հայտնել է, որ նամակ է ուղարկել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին` ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ արգենտինացի ֆուտբոլիստների, մասնավորապես՝ դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի սադրիչ պահվածքի պատճառով։

 

Նամակում ասվում է.

 

«Ես գրեցի Արգենտինայի ասոցիացիայի իմ գործընկերոջը, որ այս բոլոր ավելորդությունները աննորմալ եմ համարում մարզական մրցումների համատեքստում, ինձ համար դժվար է դրանք հասկանալ»:

 

Հիշեցնենք, որ խաղից հետո հրապարակվել էր տեսանյութ, որում Մարտինեսը հանդերձարանում մեկ րոպե լռություն է հայտարարում` Մբապեի համար: Այնուհետև դարպասապահը շարունակում է հեգնել հարձակվողին Բուենոս Այրեսում առաջնության շքերթի ժամանակ։ Մարտինեսը ցուցադրել է տիկնիկը՝ Մբապեի լուսանկարով, իսկ երկրպագուներն այրել են ֆրանսիացի ֆուտբոլիստին պատկերող դագաղի կափարիչը։

 

Չնայած, որ հաղթական խաղից հետո դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը մոտեցել էր Մբապեին և մխիթարանքի խոսքեր ասել: 

Քաղաքականություն

Պատահարներ