Ով է Փարիզում կրակոցներ արձակած տղամարդը. մանրամասներ

Փարիզում կրակոցների հեղինակ ֆրանսիացին հրաձգության ակումբի անդամ է եղել, ինչպես նաև զենքի հավաքածու է ունեցել: Այս մասին ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։ Այս մասին գրում է Российская Газета-ն:
 

Դատախազներն այժմ ուսումնասիրում են հրաձիգի հնարավոր ահաբեկչական դրդապատճառները: Նշվում է, որ տղամարդու դեմ արդեն գործ հարուցվել է  «զենքի գործադրմամբ ռասիստական ​​բնույթի գործողություններ» մեղադրանքով։ Այսպիսով, անցյալ տարի նա կալանավորվել էր Փարիզում գաղթականների ճամբարի վրա սրով հարձակվելու համար։ Նա ազատ է արձակվել միայն այս տարվա դեկտեմբերի 12-ին, իսկ 11 օր անց կրակ է բացել փարիզեցիների վրա։
 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզում տարեց տղամարդը կրակ է բացել, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է: Հրաձգությունը տեղի է ունեցել Փարիզի Էնգիեն փողոցում։ Ըստ լրատվամիջոցների՝ հանցագործը 60-ամյա տղամարդ է եղել։ Ոստիկանությունը բերման է ենթարկել կասկածյալին։ Ականատեսների վկայությամբ՝ փողոցում յոթ-ութ կրակոց է լսվել։ Հաղորդվում է նաեւ, որ տղամարդը վարսավիրանոցում գտնվելու ժամանակ կրակել է իր ոտքին։

Քաղաքականություն