Ռոնալդուն միշտ այդպիսին է եղել․ Կարագեր

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, փոխնցում է championat.com-ը։ 

 

«Ռոնալդուն մնացել է Ռոնալդուն, նա միշտ այդպիսին է եղել։ Բայց ավելի վաղ նա արդյունք էր տալիս, և իմաստ ուներ նրա հետ համագործակցելը։ Այդպես է սպորտում։ Եվ ցանկացած գլխավոր մարզիչ ցանկանում է ավելին ստանալ խաղացողից և ավելի քիչ էներգիա ծախսել նրա վրա: Երբ շատ խնդիրներ են լինում, խաղացողը պետք է հեռանա»,- Կարագերի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռոնալդուն սկանդալային հարցազրույց էր տվել բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին, որում բացասական կերպով էր արտահայտվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի և ակումբի ղեկավարության հասցեին։ Դրանից հետո անգլիական ակումբը հայտարարել էր Ռոնալդուի հետ պայմանագիրը խզելու մասին։

Քաղաքականություն

Պատահարներ