ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի քաղաքացիները մոտեցել են ռուս խաղաղապահին

Ինչպես արդեն հայտնել էինք արցախցիները փորձել են մոտենալ Լաչինի միջանցքում իբր բնապահպանական պատճառներով ճանապարհը փակած ադրբեջանցիներին։ 

 

Արցախի մի քանի բնակիչներից բաղկացած նախաձեռնող խումբը մոտեցել է նաև ռուս խաղաղապահ զորախմբի հենակետին։ 

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները խաղաղապահներին են հանձնել վերջին տարիներին հանքավայրերի բնապահպանական ստուգումների հետ կապված փաստաթղթեր, խաղաղապահներին հիշեցրել Եռակողմ հայտարարության կետերը և խնդրել ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով՝ համաձայն Եռակողմ հայտարարության։

Քաղաքականություն