ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դարակների միջից եք հանում էդ ելույթները». լեզվակռիվ ԱԺ-ում

 Ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ դատական օրենսգրքի փոփոխությունների մասին ելույթին, ըստ որի՝ «ՀՀ-ում դատական իշխանությունը շարունակվում է զավթվել ՔՊ-ի կողմից», ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է․

 

 «Էս էլ ոնց որ 2008 թվականի մարտի 1-ից հետո ելույթ լիներ, երբ որ դատական իշխանությունը ակնհայտ գործողություններ էր անում նույն Ջհանգիրյանի նկատմամբ։ Դարակի միջից հանում եք էդ ելույթները, որ պտի լինեին 2006-ին, 2007-ին, 2008-ին, օպերացիա կոլցոների ժամանակ, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ դաշնակից դառնալու ժամանակ, հայտնի մարդկանց կողմից դատավորներին զանգելու ժամանակ։ Մեկ-մեկ էլ կարող եք մեր ընդդիմադիր ժամանակների ելույթները վերցնել, տեղերով փոխել, ելույթ ունենալ»,- ասել է Սիմոնյանը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ